News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում,  Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ:

Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք:    

Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի»...
Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը
Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա...
Խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել եւ գումար հափշտակել. ոստիկանության տեսանյութը
Ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի...
Երեւանում, Արարատի եւ Սյունիքի մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. 200 խախտում. 4 վարորդ եղել է ոչ սթափ
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 39, թաղանթապատված դիմապակիով...
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու...
Ջրատարում հայտնաբերված 86-ամյա կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր...
Ամենաշատ