News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այժմ, երբ Ղարաբաղում զենքերը լռել են, Բայդենի վարչակազմը պետք է Մագնիտսկու օրենքի համաձայն պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ, ով պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների եւ պատերազմական հանցագործությունների համար հակամարտության ընթացքում, գրում է Մայքլ Ռուբինն National Interest-ում հրապարակված իր հոդվածում:

«Ադրբեջանը բացարձակ բռնապետություն է: ԱՄՆ-ին խաբելու եւ ռազմական անակնկալ հարձակման դիմելու որոշումն Ալիեւինը եւ նրա տիկին (եւ փոխնախագահ) Մեհրիբանինն է: Նիդեռլանդների խորհրդարանն արդեն հաստատել է պատժամիջոցները զույգի նկատմամբ այս պատճառով:
Մագնիտսկու պատժամիջոցների անհրաժեշտությունը խիստ կարեւոր է, քանի որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ադրբեջանական ուժերը եւ վարձկանները Սիրիայից տեսանյութեր էին նկարահանել, թե ինչպես են խոշտանգումների ենթարկում եւ արդյունքում սպանում գերիներին` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Առնվազն, ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է Ադրբեջանից պահանջեն նույնականացնել իր անձնակազմին եւ աշխարհազորայիններին, ովքեր հայտնվում են տեսանյութերում, եւ նրանց հանձնել միջազգային իշխանություններին` ռազմական հանցագործությունների համար դատական հետապնդման նպատակով: Ցանկացած ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյա, ում ենթակայության տակ նրանք ծառայում էին, եւս պետք է քրեական հետապնդման ենթարկվի, եթե նա է տվել վայրագությունների հրամանը կամ եթե նրանց չի հաջողվել կանգնեցնել նման գործողությունները:

Ութ տարի առաջ ես ելույթ ունեցա Հարավային Կովկասի հարցերով Կոնգրեսի առջեւ: Այդ ժամանակ ես Ադրբեջանն ԱՄՆ-ի ավելի լավ դաշնակիցն է համարում, քան Հայաստանը, սակայն այսօր իրականությունը հակառակն է երկու գործոնի պատաճառով. Նախ` Հայաստանում 2018-ին ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ: Այսօր դա ժողովրդավարություն է, իսկ Ադրբեջանն էլ ավելի է գլորվել դեպի բռնապետություն: Երկրորդ` Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը ցույց է տալիս, որ այն ահաբեկչության հովանավոր է դարձել, այլ ոչ թե` գործընկեր դրա դեմ պայքարում: Այժմ, երբ զենքերը լռել են, հեշտ է անտեսել Լեռնային Ղարաբաղը եւ առաջ շարժվել: Դա սխալ կլիներ: Վտանգի տակ է ոչ միայն Միացյալ Նահանգների եւ բազմակողմ դիվանագիտության ազնվությունը, այլեւ` ԱՄՆ օրենսդրության հեղինակությունը: Անգործությունը միաժամանակ հաստատում է գաղափարը, որն ագրեսորներին ճիշտ է դարձնում եւ պարգեւատրում է: Անգործությունը երաշխավորում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն օգտագործել իսլամիստ վարձկաններին այնպես, որպեսզի դա կարողանա էթնիկական լարվածություն առաջացնել եւ նպաստել կրոնական պատերազմին: Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քայլեր ձեռնարկի, ճանաչի Ադրբեջանին ցանկացած հետագա օգնության անօրինականությունը եւ պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ