News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կփորձի անհապաղ հասնել ԵՄ-ի կողմից պատասխան միջոցների, եթե Վաշինգտոնը հունվարին շարունակի պլանավորած առեւտրային պատժամիջոցները՝ ֆրանսիական թվային ծառայությունների համար հարկի պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, հայտնում է Reuters-ը:

Թրամփի վարչակազմը, ի պատասխան Ֆրանսիայում թվային ծառայությունների հարկման, հայտարարել է ֆրանսիական կոսմետիկայի, պայուսակների եւ այլ ներմուծման համար 25% լրացուցիչ տուրքեր սահմանելու մասին, որը 1,3 միլիարդ դոլար է կազմում, սակայն հայտարարել է, որ դրա իրականացումը կհետաձգի մինչեւ հունվար:

«Եթե ԱՄՆ-ի տուրքերը սահմանվեն ֆրանսիական օրենսդրությանը համապատասխանող ֆրանսիական որոշման դեմ, մենք անմիջապես կքննարկենք եվրոպական մակարդակով պատասխան հարվածի հնարավորությունը»,- ասել է Լե Մերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ