News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի էլեկտրոնային կառավարման կայքից։

Արայիկ Հարությունյանին Սյունիքի մարզ գործուղելու վարչապետի որոշման մեջ գրված է․

«Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ