News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Դավաճան Նիկոլ» ակցիաների ժամանակ Նիկոլի Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից՝ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի ծառայության գծով տեղակալ Խուդինյանն է, մականունը՝ Ադիկ: Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը՝ ներկայացնելով վերջին որպես «Նիկոլի դահիճներից» մերը։

«Նա ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Կարապետյան Եգորի սանիկն է: Դեռ 2017-ի վերջերին Եգոր Կարապետյանը 50 000$ պարտքով գումար է տվել Ադիկին և դարձրել նրան ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի՝ կարմիր բերետների պետ մինչև 2020-ի վերջ: Կարմիր բերետների պետ լինելու ժամանակ Խուդինյան Ադիկը անօրինական անվտանգության ծառայություն է մատուցել Mozart Karaoke Yerevan, SINDY strip club, Acapella Karaoke Club, Prince Night Club, Cavalli Night Club, Moscow Club, BELLUCCI KARAOKE CLUB, Paparazzi Club և ևս մի քանի գիշերային ակումբների համար, որի դիմաց ընդհանուր առմամբ ստացել է ամսական մոտ 5 մլն դրամ, որից 1.5 մլն դրամն անձամբ իր համար: Սրա վերաբերյալ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, սակայն հեղափոխությունից հետո գործը կարճել են: Ըստ շրջանառվող տեղեկության՝ Խուդինյան Ադիկին խոստացել են ծառայության գծով փոխոստիկանապետի պաշտոնը, ինչի համար էլ նա, ըստ էության, այսպես էնտուզիազմով ջարդում է սովորական մարդկանց։ Մեկ այլ տեղեկություն ևս, Ադիկը 2018-ից ի վեր հասցրել է գնել 2 բնակարան: Համակարգում գրեթե բոլորին է հայտնի, որ Ադիկին է հասնում նաև ծառայության մեքենաների համար նախատեսված բենզինի չեկերի հիմնական մասը: Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին դաժան ծեծի ենթարկող ոստիկանության «դահիճների» մասին բացահայտումները կշարունակվեն»,– գրում է աղբյուրը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ