News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ԹԻՐԱԽ №8. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԶԱՆԵՐ

Պատերազմի ժամանակ բանակի մարտունակությունը պահելու համար կարեւոր նշանակություն ունի նաեւ վնասված ու փչացած տեխնիկայի հնարավորինս արագ վերանորոգումը եւ շարք վերադարձնելը։

Պատերազմի օրերին ադրբեջանական կողմը որպես առաջնային վերանորոգման կետ օգտագործում էր Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, որտեղ վերականգնվում էին այդ թվում մեզնից վերցված տանկերը:

Ռազմական տեխնիկայի նորոգման համար նախատեսված մեկ այլ, ավելի խոշոր մի բազա տեղակայված է Բաքվի հարավ-արեւելքում գտնվող Ղարադաղի շրջանում՝ Բաքվից դուրս եկող ճանապարհի եւ երկաթգծի մոտ: Այստեղ վերանորոգում են անցնում ինչպես տանկեր ու այլ զրահատեխնիկա, այնպես էլ՝ հրետանային միջոցներ:

Ընդ որում այս բազայի մոտ է գտնվում նաեւ երկաթուղու բեռնման կետը, որտեղ առաջնագիծ ուղարկվելու համար վագոնների վրա էր բարձվում 4-րդ բանակային կորպուսի թրթուրավոտ տեխնիկան։

Վերանորոգման այս բազայի եւ նրա մոտի երկաթուղու բեռնման կետի թիրախավորումը թեեւ «ակնթարթային» ազդեցություն չէր թողնելու ընթացող մարտական գործողությունների վրա, սակայն արդեն երկարաժամկետ պլանում թուլացնելու էր Ադրբեջանի ԶՈւ վերականգնման տեմպերը եւ, որ պակաս կարեւոր չէ, դանդաղեցնելու էր 4-րդ կորպուսի տեղափոխումը ռազմաճակատ։ Այս ամենն իր ազդեցությունն էր թողնելու ադրբեջանական բանակի եւ՛ մարտունակության, եւ՛ հարձակման տեմպի ու արդյունավետության վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ