News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Aravot.am-ը տեղեկություն է ստացել, որ բժշկական կենտրոնները, որտեղ այս օրերին բուժում են ստանում պատերազմում տարբեր աստիճանի վիրավորում ստացած նաեւ արցախցի զինվորներն ու զինծառայողները, ներքին կարգով հրահանգ են ստացել նրանց համար պետպատվերը  դադարեցնել: Խոսքն արցախցի այն զինվորների մասին է, որոնք, ճիշտ է լիարժեք չեն բուժվել, բայց քիչ թե շատ ոտքի վրա են: Ըստ լրատվամիջոցի ստացած տեղեկության, նրանց հորդորել են՝ գնալ, Արցախում բուժումը շարունակել: Պետպատվերի դադարեցումն էլ հենց այդ նպատակով է, որպեսզի ստիպված լինեն գնալ:

Տեղեկությունը փորձել եբ ճշտել նախ՝ առողջապահության նախարարությունից, որը տրամադրում է պետպատվերը: Նախարարությունից հայտնեցին, որ զինծառայողների վերաբերյալ ցանկացած հարց պաշտպանության նախարարությունն է համակարգում եւ պատասխանատուն ՊՆ-ն է իսկ առողջապահության նախարարությունն այս դեպքում կատարողն է:

ՊՆ-ից հարցը ճշտել չի հաջողվել: Թե՛ օրեր առաջ, երբ ստացվել էր տեղեկատվությունը, թե՛ երեկ պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցի զանգերին չեն պատասխանել:

«Մենք որեւէ նման հրահանգ չենք ստացել, մեզ մոտ զինվորները բուժվում են, ինչպես որ բուժվում էին եւ դուրս են գրվում միայն ապաքինման կամ՝ տեղափոխման կարիքով, ասենք՝ այս բաժնում ստացել է համապատասխան բուժումը եւ պետք է տեղափոխվի ուրիշ բաժին: Որեւէ նման հրահանգ վճարման վերաբերյալ չունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:

Լրատվամիջոցի ճշտող հարցին՝ արցախցի զինվորների բուժո՞ւմն էլ շարունակվում է, Լուսինե Պետրոսյանն ասաց՝ զինվորը զինվոր է. «Բոլոր զինվորներն անխտիր առաջին օրվանից անցել են պոլի օրգան ԿՏ հետազոտություն, որպեսզի ոչ մի բացթողում չլինի: Այս պահին էլ բուժվում են եւ մինչեւ չապաքինվեն՝ դուրս չեն գրվի»:

Տեղեկությունը ճշտել են նաեւ այլ բուժհիմնարկներից:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասել է՝ նման բան չի կարող լինել. «Համալսարանական հիվանդանոցներում թե՛ գրավոր թե՛ բանավոր նման հրահանգ չկա, արցախցի զինվորները, եւ նաեւ Հայաստանի զինվորները, որոնք ունեն բուժօգնության կարիք, համապատասխան բուժումը ստանում են»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանն ասել է, որ  նման հրահանգ իրենց բուժկենտրոնը չի ստացել:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես պատերազմի առաջին օրն, այնպես էլ մինչեւ հիմա «Էրեբունին» 100 տոկոսով սպասարկում է բոլոր զինծառայողներին, զինվորներին՝ ինչի կարիքը որ կա: Հանուն արդարության պետք է ասեմ, որ առաջին օրվանից բոլոր այդ զինվորներն ինչի կարիք ունեցել են՝ ստացել են: Ստացել են ամենաթանկարժեք դեղորայքը, ամենալավ ապարատուրան է միացված եղել, որեւէ ծնողից դեղ չեն ուզել, որեւէ դեղամիջոց զինվորից չեն ուզել: Հիմա էլ ամեն ինչ արվում է պետության հաշվին եւ «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրինությունն էլ միացել է՝ ծնողներին մինչեւ վերջ աջակցելու՝ ինչի կարիքը որ կա: Ինչով կարողանում ենք, ինչով հնարավոր է աջակցում է բուժանձնակազմը, կանգնած է վիրավոր զինծառայողների կողքին, հատկապես՝ արցախցիների կողքին»:

Լրատվամիջոցը տեղեկություն էր ստացել նաեւ, որ որոշ հիվանդանոցներ, սկզբնական շրջանում այնքան էլ բարեխիղճ ու պատշաճ չեն կատարել պետպատվերով նախատեսված իրենց պարտավորությունը վիրավոր զինվորներին չեն տրամադրել ներքնահագուստ, հիգիենայի պարագաներ, անկողնային սպիտակեղեն, որոշ դեղորայք էլ զինվորների հարազատներից են պահանջել: Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալուց հետո, լրատվամիջոցը կհրապարակի նաեւ, թե որ բուժհիմնարկների մասին է խոսքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ