News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա եւ սկսել է հողի նմուշներ հավաքել՝ Երկիր ուղարկելու համար, հայտնում է РБКRBC- ն՝ հղում կատարելով South China Morning Post-ին:

Չինաստանի իշխանությունների հայտարարության մեջ, որին հղում է անում հրատարակությունը, նշվում է, որ մոդուլն իջել է Ռյումկերի Պիկ լեռան վրա՝ Փոթորիկների օվկիանոս շրջանում: Պեկինում կարծում են, որ հրաբխային այս գագաթը իդեալական է տվյալների հավաքագրման համար, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչպես է Երկրի արբանյակը ձեւավորվել եւ փոփոխվել:

Վայրէջքի վայրն ընտրվել է հաշվի առնելով այժմ Լուսնի շուրջը պտտվող արհեստական արբանյակ վերադառնալու համար վառելիք խնայելու անհրաժեշտությունը: Երկնային մարմնի մակերեւույթ ուղարկված մոդուլը երկու շաբաթից պետք է վերադառնա ուղեծիր, կցվի տիեզերանավին եւ վերադառնա Երկիր:

Ակնկալվում է, որ Chang'e 5-ի միջոցով հնարավոր կլինի Լուսնից մոտ 2 կգ նմուշ հանել: Պեկինը կարծում է դրանք մինչեւ դեկտեմբերի կեսը հնարավոր կլինի ստանալ։ Սարքի վայրէջքը նախատեսված է Ներքին Մոնղոլիա նահանգի անապատային տարածքում:

Մինչ այժմ միայն երկու երկրներ էին հաջողությամբ նման փորձ իրականացրել: Ամերիկացիներին հաջողվել էր Apollo սարքի միջոցով լուսնային մակերեսից գրեթե 382 կգ նմուշ բերել, իսկ 1976-ին խորհրդային «Լուսին 24» առաքելությունը Երկիր էր բերել շուրջ 300 գ  նմուշ: Առայժմ դա պատմության մեջ վերջին ավտոմատ կայանն է: 1976-ի օգոստոսի 18-ին այն վայրէջք կատարեց Լուսնի վրա, իսկ հաջորդ օրը վերադարձավ Երկիր: Օգոստոսի 22-ին իջեցված սարքը հայտնաբերվեց Տյումենի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ