News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ երկրորդ անգամ ակցիա իրականացրին «Իմ քայլի» անհայտ պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում:

Հիշեցնենք, որ նախորդ օրը այդ բակում Մկրտչյանի կողմնակիցները հարձակվել էին ակցիայի մասնակիցների վրա ու ծեծել նրանց, անգամ՝ կանանց։ Երեկ ավելի մեծ խումբ ժամանեց Կիեւյանի համապատասխան հասցեն՝ «Կորյո՛ւն, դավաճա՛ն», վանկարկելու։

Այս ակցիան եւս առանց միջադեպի չանցավ, շենքի բնակիչները պատուհաններից սկսեցին գոռգոռալ ակցիայի մասնակիցների վրա, թե ինչու են իրենց անդորրը խաթարում, ակցիա անողները ներողություն խնդրեցին, սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց: Շենքերից երիտասարդներ իջան, որ հաշիվ պահանջեն, հնչեցին հայհոյանքներ, քաշքշուկ սկսվեց, եւ միայն ոստիկանների միջամտությամբ բանը ծեծկռտուքի չհասավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Նա պարզաբանեց, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, քանի որ միշտ հնարավորություն է ունեցել ...
Այսօր իշխող ուժն իր վարկանիշով առաջին տեղում է, իսկ ընդդիմությունը չունի անգամ երկնիշ թվով վարկանիշ. Ալեն Սիմոնյան
Մտցնել հարցի լուծումը այս փոքր դահլիճ եւ մի քանի տասնյակով որոշել, անընդունելի է…
Իշխանություններն ամեն կերպ փորձում են լղոզել հիմնական քաղաքական օրակարգը. «Բարգավաճ Հայաստան»
Իշխող ուժն այլեւս խորհրդարանում չունի ձայների անհրաժեշտ 2/3-ը...
«Իրավունք» . «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում
Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները...
«Հրապարակ»․ Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ
Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի...
«Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից
Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ