News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին ակնարկել է, որ 2024-ին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, եթե չկարողանա մնալ այս պաշտոնում 2020-ի ընտրությունների արդյունքներից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Politico-ն:

«Դրանք հիանալի չորս տարիներ էին: Մենք փորձում ենք դա եւս չորս տարի անել: Եթե ​​ոչ` կտեսնվենք չորս տարի հետո»,- մեջբերում է թերթը Թրամփի խոսքերը Հանրապետական ​​կուսակցության ազգային կոմիտեի անդամների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների կողմից հաղորդվել էր Թրամփի մտադրության մասին 2024 թվականին առաջադրվել պետական բարձրագույն պաշտոնում: New York Times-ը գրել էր, որ Թրամփը կարող է հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին 2024 ընտրություններին, հենց որ հաստատվի իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականին: Daily Beast-ը, վկայակոչելով իր աղբյուրները, միաժամանակ հաղորդել էր, որ Թրամփն առաջադրման հետ կապված միջոցառում անցկացնելու գաղափար էր հայտնել երդմնակալության շաբաթվա ընթացքում կամ նույն օրը:

Թրամփը չի ընդունում Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, ինչի մասին վկայում են նախնական տվյալները, եւ վիճարկում է արդյունքները մի քանի նահանգային դատարաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ