News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ՝ ԱՄՆ ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հաստատել է ապագա վարչակազմի պատրաստակամությունը աշխատելու Միացյալ Նահանգներին վերադարձնել իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի անդամների կազմ։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունը կատարել է The New York Times-ի հետ հարցազրույցում։

Պարբերականի լրագրողը դեմոկրատից հետաքրքրվել է՝ հանձնառո՞ւ է արդյոք նա իր դիրքորոշմանը, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, ինչի մասին նախկինում հայտարարել է քաղաքական գործիչն ինքը։ «Դա դժվար կլինի, բայց այո»,- պատասխանել է Բայդենը։ Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցությամբ մասնակցել բանակցություններին եւ մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեին եւ կերակարաձգեին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումների գործողությունը, ինչպես նաեւ կառնչվեին Թեհրանի հրթիռային ծրագրին»։

Ընդ որում՝ քաղաքական գործիչը շեշտել է, որ գործող համաձայնագիրը, որ կվերահսկեր Թեհրանի միջուկային մշակումները, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»։ Ըստ Բայդենի՝ հակառակ դեպքում հարկ է մտավախություն ունենալ իրավիճակի վերաբերյալ, որի դեպքում միջուկային զենքի մշակման կձգտեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը եւ տարածաշրջանի այլ երկրներ։

«Աշխարհի այս հատվածում միջուկային ներուժի մեծացումը վերջինն է, որը մենք ցանկանում ենք»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Բայդենն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է Միացյալ Նահանգները վերադարձնել ՀՀԳԾ-ին անդամակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ