News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սինգապուրի իշխանություններն աշխարհում առաջին անգամ թույլատրել են լաբորատոր պայմաններում արտադրված մսի վաճառքը։ Այս մասին նշված է երկրի Պարենամթերքի գործակալության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Գնահատելով ստացվող առաջարկները եւ որոշելով դրանց անվտանգությունը, որոշում է ընդունվել ամերիկյան Eat Just ընկերությանը թույլ տալ Սինգապուրում վաճառել կուլտիվացված թռչնամիս»,- նշված է հայտարարության մեջ։ Ընդ որում, ինչպես նշել է գործակալության ներկայացուցիչ Թան Լի Կիմը, «աշխատակիցները կշարունակեն գնահատել անվտանգությունը, փորձագետների հետ հետագա խորհրդակցություններ կանցկացնեն, ինչպես նաեւ կհետեւեն նոր արտադրանքներին, երբ դրանք անմիջաբար շուկաներ ստացվեն»։

Eat Just-ի ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ «լաբորատոր պայմաններում ստացված միսը մանրէների պարունակման տեսակետից ավելի մաքուր է»։ «Անցկացված անալիզները նաեւ ցույց են տվել սպիտակուցի, տարբեր ամինաթթուների, օգտակար ճարպերի եւ հանքանյութերի ավելի մեծ պարունակություն»,- նշել են ընկերությունից։

Սպասվում է, որ Սինգապուրում վաճառվելիք արհեստական մսի առաջին արտադրանքը կլինեն նագեթսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ