News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթի երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե մենք հաղթենք, առաջ կգնանք, բայց պետք է ասեմ նաեւ, որ ես իմ ճակատագիրը թողնում եմ ձեր ձեռքում, եթե ընդդիմությունը հաղթի, ես կթողնեմ պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ես այլեւս չեմ մնա այստեղ, իմ ճակատագիրը Վենեսուելայի ժողովրդի ձեռքում է»,- ասել է Մադուրոն երեքշաբթի ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է երկրի պետական ​​հեռուստատեսությամբ:

Վենեսուելայի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին` 107 քաղաքական կուսակցությունների եւ ասոցիացիաների մասնակցությամբ: Այս մարմնի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի կուսակցության մասնակցությամբ ընդդիմադիր դաշինքը որոշել է չմասնակցել ընտրություններին:

Վենեսուելայում 2019 թվականի հունվարի 21-ին զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից անմիջապես հետո: Ազգային ժողովի այն ժամանակվա խոսնակ Գուայդոն ապօրինի կերպով իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց: Արեւմտյան մի շարք երկրներ Միացյալ Նահանգների գլխավորությամբ հայտարարեցին Գուայդոյի ճանաչման մասին: Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին ԱՄՆ-ի խամաճիկ է անվանել: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին` որպես օրինական նախագահի: Մոսկվան Գուայդոյի` «նախագահի կարգավիճակը» գոյություն չունեցող է անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ