News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ջոզեֆ Բայդենը, ում ամերիկյան լրատվամիջոցները Միացյալ Նահանգների ընտրված նախագահ են ճանաչել նոյեմբերի 3-ին երկրում անցկացված ընդհանուր ընտրությունների արդյունքում, մտադիր չէ որեւէ բան փոխել գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Չինաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ: Այս մասին քաղաքական գործիչը պատմել է The New York Times-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, հայտարել է, որ դեռ ցանկանում է ուժի մեջ թողնել Թրամփի վարչակազմի կողմից սահմանված 25 տոկոսանոց սակագներն ԱՄՆ-ից Չինաստան արտահանման գրեթե կեսի համար, ինչպես նաեւ` Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները Չինաստանի կողմից 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների գնման վերաբերյալ` երկու երկրների միջեւ առեւտրի ոլորտում հավասարակշռության ձեռք բերման նպատակով: Բայդենը հասկացրել է, որ նախ մտադիր է գնահատել այդ միջոցառումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը եւ հետո միայն որոշում կայացնել դրանց վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ պատրաստվում որեւէ անհապաղ գործողություն ձեռնարկել, սա վերաբերում է նաեւ սակագներին: Ես չեմ պատրաստվում սահմանափակել ընտրության իմ հնարավորությունները»,- ասել է նա: Բայդենը պարզաբանել է, որ նախ ցանկանում է վերլուծել Չինաստանի հետ գոյություն ունեցող համաձայնագիրը եւ խորհրդակցել ԱՄՆ ավանդական դաշնակիցների հետ Ասիայում եւ Եվրոպայում, որպեսզի հնարավոր լինի «հետեւողական ռազմավարություն մշակել»:

«Կարծում եմ, որ Չինաստանի համար լավագույն ռազմավարությունն այն է, որի դեպքում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվում մեր դաշնակիցների կամ նրանց հետ, ովքեր մեր դաշնակիցներն են համարվում,- ասել է Բայդենը:- Սա կլինի իմ առաջնահերթությունը նախագահության առաջին շաբաթների ընթացքում` մեր վերադարձը մեր դաշնակիցների հետ փոխըմբռնման հասնելու ջանքերին»:

Բայդենը պատմել է, որ ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի առեւտրի իր քաղաքականության մեջ նա կենտրոնանալու է Չինաստանի կողմից «անբարեխիղճ գործելակերպի» վերացման գործում առաջընթացի վրա, ինչպիսին է, ըստ նրա, մտավոր սեփականության գողություն, ապրանքների դեմփինգը, կորպորացիաների անօրինական սուբսիդավորումը եւ ԱՄՆ ընկերությունների կողմից չինական կորպորացիաներին տեխնոլոգիաների փոխանցման պարտադրում:

Ըստ Բայդենի` Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն պետք է «ազդեցության լծակներ» օգտագործի, որոնք ներկայումս Միացյալ Նահանգները չունեն, հետեւաբար` դրանք պետք է ստեղծվեն: Դրա համար, նրա համոզմամբ, ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները` այդ հարցում  երկկուսակցական կոնսենսուսից սկսած մինչեւ արդյունաբերական եւ գիտական ​​ներուժը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել