News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք  է դադարեցնել պատերազմը, այն է՝ 4-րդ օրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը հենց 4-րդ օրն ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև չենք կարող դիմակայել:

Ըստ Խաչատրյանի՝ դա կարծիքներից մեկն է. «Պետք է հաշվի առնել բոլոր կարծիքները, ԳՇ պետն ասում էր, մի շարք գեներալներ այլ բան էին ասում, պաշտպանության նախարարն այլ բան էր ասում: Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դեռևս հունիսին ԶՈւ ԳՇ պետն է նշել, որ պետք է խուսափել պատերազմից, պատգամավորն արձագանքեց. «Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ինչ կանեիք»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ ԳՇ պետը կե՞ղծ հայտարարություն է արել, Խաչատրյանն ասաց՝ չգիտի, կասկածում է:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ դեռևս հոկտեմբերին ԱԽ, ԱԺ խորհրդի նիստերի ընթացքում ներկայացրել է, որ ռեսուրսի խնդիր կա, նրան հորդորել են կանգնեցնել պատերազմը, պատգամավորն ասաց, թե ինքը մինչև վերջին պահը հորդորել է, որ պետք է կռվել և հաղթանակ տանել:

Հարցին՝ ինչո՞ւ ենք ՌԴ նախագահին ուշ դիմել, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ վարչապետն ամեն օր կապի մեջ է եղել Պուտինի հետ: «Բոլոր ջանքերը գործադրվել են, որ գոնե հրադադար լինի: Երեք անգամ եղել է, և ով է խնդրել՝ Պուտի՞նը, իհարկե Նիկոլ Փաշինյանն է  խնդրել դիվանագիտական խողովակներով, որ գոնե հրադադար լինի 2-3 օր, հասկանանք՝ ինչ ենք անում»,-ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց՝ դասալիքները շատ-շատ են եղել, ինքն էլ անուն չի տալիս, քանի որ չի ուզում թշնամուն ուրախացնել. «Հնարավոր չէ և պետք էլ չէ դա հրապարակել»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.an-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդես էր եկել ուղերձով, որտեղ նշել էր, որ պատերազմի 4–րդ օրը ԱԽ նիստին նշել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել:

Պատերազմի 4–րդ օրը ԱԽ նիստին նշել եմ, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել. Օնիկ Գասապարյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ