News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ միջազգային կարգը գլորվում է դեպի, այսպես կոչված, «կառավարվող քաոս», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Միջազգային կարգը գլորվում է դեպի, այսպես կոչված, «կառավարվող քաոս»։ Ակնհայտ է գլոբալ խաղացողների լավ մտածված եւ բեմականացված գործունեությունը, որը հաճախ ոչ մի բան հաշվի չի առնում, նույնիսկ սեփական ժողովուրդների շահերը»,- այսօր ասել է Լուկաշենկոն տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ «կազմակերպության գործունեությունն իրականացվում է  բարդ պայմաններում»։ «Հիմնարար դեֆորմացիաների են ենթարկվում միջազգային հարաբերությունների համակարգը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։ Շփումներում ավելի շատ է գերակայում առճակատման հռետորաբանությունը։ Հերթական անգամ աշխարհը կանգնած է սպառազինությունների չվերահսկվող մրցավազքի ծավալման շեմին»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ սրվում են ամենավտանգավոր երեւույթները՝ ուժերի միջազգային կենտրոնների միջեւ ռազմական դիմակայությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ