News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պետություններին միավորել ուժերը` դրսից եկող ճնշումներին եւ միջամտություններին դիմակայելու համար, փոխանցում է «Բելտա»-ն:

«Գունավոր հեղափոխությունները, որոնք ծավալվել են մի շարք պետություններում, գունավոր հեղափոխություններ չեն: Մենք դա տեսնում ենք Բելառուսի օրինակով: Սա սովորական ապստամբություն է: Հեղափոխությունն այն է, երբ հեղափոխության հիմք կա (մենք բոլորս ուսումնասիրել ենք), երբ ցածր խավերը չեն ուզում, բարձր խավերը չեն կարող եւ այլն, եւ երբ կան հեղափոխականներ: Ոչ մենք, ոչ էլ դուք այսօր ոչ մի հեղափոխական չունենք: Բոլոր այսպես կոչված հեղափոխականները ցանկանում են լավ ապրել եւ նախընտրելի է` ուրիշի հաշվին: Եվ երբ սկսում ես նրանց հետ իրենց լեզվով խոսել, նրանք արագորեն այսպես կոչված հեղափոխականներից վերածվում են քաղաքական փախստակների: Ուստի այնտեղ երբեք ոչ մի լավ մտադրություն չի եղել եւ չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով` Բելառուսում իրավիճակի սրման պատճառ է դարձել արտաքին միջամտությունը: «Հարցը, մեջբերում եմ, «բելառուսական հողերի` Լեհաստանին պատկանելության մեջ» է: Սա արդեն բացահայտորեն հայտարարվում է: Մի՞թե ես` որպես նախագահ, եւ բելառուսներ կարող ենք համաձայնել սրա հետ: Ստացվում է, որ այնտեղ, որտեղ մենք այսօր ապրում ենք, այդ հողերը մեզ չեն պատկանում: Հասկանալի է, թե ում: Նրանք այս ուղղությամբ էլ աշխատում են»:

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ռազմական խմբավորում է ստեղծվում` արեւմտյան բելառուսական հողերի գրավման համար: «Ասացեք ինձ` ինչպե՞ս կարելի է արձագանքել սրան»,- հարցրել է նա:

Բացի այդ, նա հիշեցրել է ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ սանիտարական գոտի ստեղծելու արեւմտյան երկրների վաղեմի ծրագրերի մասին: «Սրանք այն նպատակներն են, որոնք միության փլուզումից հետո` 90-ականների կեսերին, չհաջողվեց իրականացնել: Ով-ով, սակայն մենք` Ռուսաստանի նախագահի հետ դա շատ լավ հասկանում ենք: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ իրադարձությունները Բելառուսում (այդ մասին բացահայտ ասում են են) ցատկահարթակ է Ռուսաստանի Դաշնության վրա ճնշման համար: Ես պարզապես ուզում եմ ընկերաբար ասել. եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա ինչ-որ հեռու տեղ է` Բելառուսը, որ դա մեզ մոտ չէ... Միգուցե մենք էլ էինք ժամանակին այդպես կարծում: Նույնիսկ իրադարձություններն Ուկրաինայում. մտածում էին, որ դա ինչ-որ տեղ մեզ մոտ չէ: Չեք հասցնի շրջվել, եւ դա կլինի ձեզ մոտ»:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասին աշխատեն արտաքին սպառնալիքների դեմ` այդ թվում օգտագործելով նաեւ բելառուսական փորձը: «Մեզ, ինչպես երբեք, ինչի մասին ասում էին բոլորը, պետք է այսօր միասին լինել, միասնական»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ