News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մեղադրանքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ակտիվ առցանց հանդիպման ժամանակ, հաղորդում է Politico-ն:

Պոմպեոն ասել է, որ Անկարան լարվածություն է ստեղծում արեւելյան Միջերկրական ծովում՝ հետախուզելով ծովային վիճելի ջրերում ռեսուրսները, եւ օգնում է Կրեմլին՝ գնելով ռուսական արտադրության զենիթային համակարգ:

Միեւնույն ժամանակ Չավուշօղլուն մեղադրել է Պոմպեոյին այն բանում, որ նա եվրոպական դաշնակիցներին հրահրում է Թուրքիայի դեմ եւ հրաժարվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ միջնորդի դերից` «տարածաշրջանային հակամարտություններում կուրորեն բռնելով Հունաստանի կողմը»: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Անկարային վաճառել ամերիկյան Patriot հրթիռային համակարգը: Նա նաեւ քննադատել է Միացյալ Նահանգներին Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումներին աջակցելու համար:

Ըստ Politico-ի՝ «որոշ դիվանագետներ ենթադրում են, որ Պոմպեոն իր վերջին հանդիպումն օգտագործեց լարվածություն առաջացնելու համար, ինչը կարող է բարդացնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի կյանքը»:

Դաշինքի զեկույցը ՆԱՏՕ-ի անդամներին խորհուրդ է տալիս պահպանել միմյանց նկատմամբ բարեխիղճ վարքի օրենսգիրքը եւ «դիտարկել անհատական դաշնակիցներին աջակցելու համար Ժողովրդավարական կայունության գերազանցության կենտրոն ստեղծելու հարցը»:

Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ Թուրքիան մեկուսացված է այս խմբից, Ֆրանսիան եւ Հունաստանը դեմ են արտահայտվել Թուրքիայի գործողություններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաջորդող մամուլի ասուլիսում խուսափել է պատասխանել Պոմպեոյի եւ Չավուշօղլուի դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հարցին: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի «հակամարտությունների կարգավորման մեխանիզմը» օգնում է բարելավել Անկարայի ու Աթենքի հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ