News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ղազախստանի կառավարությունը մտադիր է Թուրքիայից մի քանի տասնյակ Bayraktar TB3 նորագույն անօդաչուներ գնել: Սրանք կատարելագործված հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքեր են՝ նոր զինամթերքով, որոնք խոստանում են ավելի անորսալի լինել ռադարների եւ ՀՕՊ համակարգերի համար:

«Չինական Wing Loong ԱԹՍ-ների եւ իրենց լավ դրսեւորած Bayraktar TB2-ի փոխարեն Աստանան պատրաստվում է նորագույն Bayraktar TB3-ներ գնել: Եթե նախագիծը կյանքի կոչվի, Ղազախստանը կդառնա այդ սարքերի առաջին արտասահմանյան օպերատորը»,- գրում է «Ռազմական մեկնաբան» Telegram-ալիքը:

Ինչպես հաղորդում է Avia.pro հրատարակությունը, Աստանան բանակցություններ է վարում Անկարայի հետ՝ «Լեռնային Ղարաբաղում արդեն իրեն լավ դրսեւորած» Bayraktar TB2-ի շուրջ: Հաղորդվում է, որ Ղազախստանը պատրաստվում է ձեռք բերել ինչպես Bayraktar TB2, այնպես էլ Bayraktar TB3՝ իր բանակը լրջորեն վերազինելու նպատակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ