News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես որպես քաղաքացի լինելու եմ բոլոր այն հավաքներին, բողոքի բլոր ակցիաներին, որը կլինի ընդդեմ այս դավաճանության, ընդդեմ կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազատության հրպարակում, «Արժանապատվության երթ»-ից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկայում ես «Հիշատակի եւ տոների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ եմ դնելու շրջանառության մեջ, որտեղ առաջարկելու եմ նոյեմբերի 10-ը հռչակել հայրենադավության կամ դավաճանության օր: Նիկոլ Փաշինյանը եմզնից գողացավ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը, ուրեմն նոյեմբերի 10-ը, երբ ծնկի բերվեց Արցախը Ալիեւի առջեւ, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանի արածը տղամարդու քայլ է, Զոհրաբյանն ասաց. «Ես անկեղծ ասած, զարմանում եմ, որ մարդիկ, հատուկ շերտեր փորձում են ՌԴ նախագահի շատ պարզ ու հստակ արված հայտարարության տակ այլ շերտեր տեսնել: Ըստ իս, Պուտինի ասածը հստակ էր, որ այս կապիտուլյացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ես հասկացել եմ, որ հեռանալու դեպքում իր եւ իր թիմին կտրվեն անվտանգության երաշխիքներ:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կրում եմ պատասխանատվություն տեղի ունեցածի համար: Ուզում եմ հասկանալ, թե ինչով է դա արտահայտվելու: Պատասխանատվություն կրելը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանը մեր արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է եւ պետք է րոպե առաջ հեռանա»:

Հարցին, թե ինչ իրավաիճակ է ստեղծելու Հայաստանում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ՝ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ինչքանով հնարավոր է, : Ամեն ինչ պետք է անել այս մարդու հրաժարականին հասնելու համար, որից հետո կլինի անցումային կառավարություն: Այդ կռավարությունը կփորձի լուծել մի քանի կարեւոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռզմագերիների վերադարձն է: Կարեւորագույն հարց է նաեւ փրկել այն, ինչը հնարավոր է  փրկել Հայաստանի տրածքային ամբողջականությունից: Մենք տեսանք Ադրբեջանի պատրաստած ռեպորտաժը, որտեղ Սոթքի մի հատվածի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Հիմա սպասում ենք իշխանության հայտարարությանը, թե այս պահին Սոթքի հանքավայրի քանի տոկոսն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ: Նոր բանակցողը օպետք է վերացնի այն ականները, որոնք դրված են այդ եռակողմ փաստաթղթի տակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ