News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը ամենամեծ սպառնալիքն է դարձել ՄԱԿ-ի ցուցակում ընդգրկված բնության համաշխարհային ժառանգության օբյեկտների համար, ինչպիսիք են սառցադաշտերը եւ ջրաճահճային տարածքները, եւ հանգեցրել է նրան, որ Ավստրալիայի Մեծ Արգելապատնեշային խութը հայտնվել է «ծայրահեղ ծանր» վիճակում, հաղորդում է AFP-ը:

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) հայտնել է, որ կլիմայի փոփոխությունները ներկայում վտանգում են է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված բնության 252 օբյեկտների մեկ երրորդը ամբողջ աշխարհում:

Ընդհանուր առմամբ, 94 օբյեկտներ են զգալի կամ ծայրահեղ ռիսկի ենթարկվել՝ կապված բազմաթիվ գործոնների հետ, ներառյալ՝ զբոսաշրջությունը, որսը, հրդեհները եւ աղտոտված ջրերը:

Կլիմայի փոփոխությունը 83 տարածքներում բարձր կամ շատ բարձր ռիսկի գործոն է:

ԲՊՄՄ-ի գլխավոր տնօրեն Բրունո Օբերլեն հայտարարել է, որ «զեկույցը ցույց է տալիս կլիմայի փոփոխության պատճառած վնասը բնության համաշխարհային ժառանգությանը՝ սկսած նեղացող սառցադաշտերից մինչեւ մարջանների գունաթափում եւ ուժեղ հրդեհների ու երաշտների հաճախականության աճ»: «Այս զեկույցը վկայում է այն հրատապության մասին, որով մենք պետք է միասին լուծենք երկրագնդի մասշտաբով բնապահպանական մարտահրավերները»:

Կորոնավիրուսի ճգնաժամը ցույց է տվել, որ համաշխարհային հանրությունը պետք է «համախմբվի եւ աշխատի որպես մեկ ամբողջություն՝ հանուն ընդհանուր շահի», ասվում է ԲՊՄՄ-ի զեկույցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ