News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մենք որպես ազգի ներկայացուցիչները, այդ ազգի մի մասը, մենք պետք է լուծենք մեր խնդիրը, թե՞ ինչ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք այսօրվան ենք հասել։ Համոզված եմ, որ ցանկացած նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ ձեւավորելու արդյունավետ, դաշնակցային, վստահելի հարաբերություններ, որտեղ մեր քաղաքացիների եւ մեր պետության շահը կդիտվի որպես առաջնային, Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, ընդունելու են եւ համագործակցելու են այդպիսի իշխանության հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ անդամի խոսքով՝ իշխանությունը շարունակում է հասարակության մեջ պառակտումներ մտցնել. «Մեր ուզածն է՝ ձեւավորել ազգային իշխանություն, ձեւավորել ժամանակավոր կամ անցումային այնպիսի կառավարություն, որի անելիքներն այս պահին հրատապ են, որը, ցավոք սրտի, այս իշխանությունը չի գիտակցում։ Իշխանությունը ոչ միայն չի հասկանում, այլ նաեւ հասարակության մի էական հատվածի՝ հակառակն է տրամադրում, շարունակելով իր ապատեղեկատվությունը, հասարակության մեջ պառակտումները, առանց հասկանալու, որ դրանով ինքն ավելի է թուլացնում մեր պետությանը։ Նա պատերազմի հրձիգ է, պատերազմի սպառնալիք է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ