News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականը կդառնա ամենաշոգը երբեւէ գրանցվածներից եւ կարող է նույնիսկ գերազանցել 2016 թվականին գրանցված ռեկորդը: Այդպիսով, վերջին 6 տարիները՝ 2015-2020 թվական, կարելի է անվանել ամենաշոհգը 1850 թվականին ժամանակակից ռեկորդների գրանցման պահից ի վեր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը 2020թ. գլոբալ կլիմայի վիճակի մասին նախնական զեկույցում:

«Ցավոք, 2020 թվականը դարձավ եւս մեկ անսովոր տարի մեր կլիմայի համար»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:

«2020 թվականին միջին համաշխարհային ջերմաստիճանը 1,2 աստիճանով բարձր է եղել մինչարդյունաբերական մակարդակից»,-ասել է նա:

Վերջին 5 տարում եւ վերջին 10-ամյա շրջանում միջին ջերմաստիճանը «ամենատաքն են դիտարկումների ողջ պատմության մեջ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ 2020 թվականի զեկույցում հստակ ասվում է, «թե որքան մոտ ենք մենք կլիմայական աղետին»: «Ապոկալիպտիկ հրդեհները եւ ջրհեղեղները, ցիկլոնները եւ փոթորիկները նոր նորմա են դառնում: Մարդկությունը պատերազմ է մղում բնության դեմ: Դա ինքնասպանություն է: Բնությունը միշտ պատասխան հարված է հասցնում եւ դա անում է աճող ուժով եւ կատաղությամբ»,-ասել է նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ