News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպության ղեկավարը կառավարություններին եւ հաստատություններին կոչ է անում պայքարել COVID-19-ի պատվաստանյութերի մասին «ֆեյքային լուրերի» դեմ, որոնք «երկրորդ համավարակ» են դարձել, եւ սկսել ամրապնդել վստահությունը ամբողջ աշխարհում մարդկանց պատվաստման կարեւոր նշանակության հանդեպ, հայտնում է AP-ը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոկկան հայտարարել է, որ «այս համավարակին հաղթելու համար պետք է նաեւ հաղթենք անվստահության զուգահեռ համավարակին»:

Նրա ասել է, որ ամբողջ աշխարհում «մեծանում է ընդհանուր պատվաստանյութերի եւ մասնավորապես COVID-ի դեմ պատվաստանյութերի հանդեպ անվստահությունը», մատնանշելով Ջոն Հոփքինսի համալսարանի 67 երկրներում վերջերս կատարած ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ այս տարվա հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պատվաստումները զգալիորեն նվազել են երկրների մեծ մասում:

Նա ընդգծել է, որ վստահության պակասը «ոչ մի դեպքում արեւմտյան երեւույթ չէ»՝ վկայակոչելով ֆեդերացիայի ուսումնասիրությունը, որն անցկացվել է վերջին ամիսներին աֆրիկյան ութ երկրներում՝ Կոնգո, Կամերուն, Գաբոն, Զիմբաբվե, Սիերա Լեոնե, Ռուանդա, Լեսոտո եւ Քենիա, որոնք COVID-19-ով վարակվելու ռիսկի ընկալման կայուն անկում են ցույց տվել:

Ռոկկայի խոսքով՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են նշել, որ վիրուսը չի վարակում երիտասարդներին կամ աֆրիկացիներին, որ այդ հիվանդությունը գոյություն չունի, եւ համավարակն ավարտվել է: «Աֆրիկայի մի քանի երկրներում մենք ընդհանուր թերահավատություն ենք տեսնում պատվաստանյութերի վերաբերյալ, ընդ որում՝ ընդհանուր կարծիքն այն է, որ օտարերկրացիներն Աֆրիկան օգտագործում են որպես բժշկական «փորձադաշտ»»:

Նա ասել է, որ զարմանալիորեն, որոշ ակնհայտ խոցելի եւ մարգինալացված խմբեր նույնիսկ տեղյակ չեն համավարակի մասին՝ նշելով Պակիստանում անցկացված մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 10 տոկոսը չի իմացել COVID-19-ի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում…
Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
«Տաջիկստանում այլեւս կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ ոչնչացվել է»,-ասել է նա...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. Նրանք հիմնականում Ստեփանակերտի բնակիչներ են
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են...
Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցել է Հայաստանին. «Արմենպրես»
Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429 հազար 605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1 մլն 372 հազար 977 հաստատված դեպքով…
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «բրազիլական» շտամով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսի տարբերակներից մեկը հայտնաբերվել է նահանգի` վերջերս Բրազիլիա այցելած բնակիչներից մեկի նմուշում...
Կալիֆոռնիայի իշխանությունները մեղմացրել են կորոնավիրւսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները
Նահանգի տարածքում երկուշաբթիից դադարել է գործել հրամանը, որով բնակիչներին կարգադրվում էր առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ