News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը մտահոգված է այն սպառնալիքից, որ աշխարհում կազմակերպված հանցավորությունը կարող է COVID-19 կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութեր տարածել կամ հափշտակել իրականները, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով The Guardian-ին:

«Ծայրահեղ կարեւոր է, որ իրավապահ մարմինները, որքան հնարավոր է, լավ պատրաստ լինեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված բոլոր տեսակի հանցավոր գործողությունների հոսքին»,- ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:

Այս վտանգի կապակցությամբ, նշում է Guardian- ը, Ինտերպոլը համապատասխան նախազգուշացումներ է ուղարկել կազմակերպության 194 անդամ երկրների իրավապահ մարմիններին:

Իր հերթին, Շտոկը նշել է, որ հանցագործները «պլանավորում են ներթափանցել մատակարարման շղթաների մեջ կամ խափանել դրանք», ինչպես նաեւ մարդկանց մոլորության մեջ գցեն կեղծ կայքերի միջոցով, նրանց առաջարկեն կեղծ դեղամիջոցներ, «որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության, նույնիսկ կյանքի համար»։ Նա նշել է, որ հանցագործները մտադիր են ակտիվացնել իրենց գործունեությունը «COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կեղծման, գողության կամ ապօրինի գովազդի» հանդեպ:

Բացի այդ, մեծ հավանականություն կա, որ հանցագործները կարող են կորոնավիրուսի կեղծ թեստերի արտադրություն եւ բաշխում իրականացնել: Ինտերպոլը նաեւ նշել է, որ համավարակի ֆոնին մեծացել է հասարակ սպառողների դեմ կիբեռհարձակումների սպառնալիքը: Այսպես, կազմակերպության տվյալներով, ապօրինի բժշկական ապրանքներ տարածելու մեջ կասկածվող 3000 կայքերից 1700-ում օգտվողներից տվյալներ գողանալու փորձեր են գրանցվել:

Չորեքշաբթի օրը, ավելի վաղ, Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը հավանություն տվեց կորոնավիրուսի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի օգտագործմանը:

Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, իր հերթին, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի կողմից պատվաստանյութի հաստատումը «պատմական պահ է» COVID-19 համավարակի դեմ պայքարում:

Այժմ Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրած պատվաստանյութի անվտանգության գնահատում է կատարվում ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում: Այս ընկերությունները կլինիկական փորձարկումների երրորդ՝ վերջին փուլում հայտարարել էին դեղամիջոցի 95% արդյունավետության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ