News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրք զինվորականները մինչ այժմ չեն կարողանում կարգավորել երկրի տարածքում Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի աշխատանքը ՝ համակարգերի աշխատանքում տեղի ունեցած միջամտության պատճառով: Նշվում է, որ ռուսական կողմը չի ցանկանում Անկարային տրամադրել այդ համալիրների աշխատանքի մասին լիարժեք տեխնիկական տեղեկատվություն եւ սեփական մշակումներում համալիրի համակարգերի օգտագործման իրավունք, գրում է Avia.pro-ն:

«Թուրք զինվորականներն ակտիվորեն ուսումնասիրում են երկրի տարածքում Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը՝ այդպիսով ցանկանալով ստեղծել սեփական անալոգները: Այնուամենայնիվ, տեխնիկական դժվարությունների պատճառով թուրք մասնագետներին, քիչ հավանական է, որ կհաջողվի իրականացնել այդ գաղափարը: Սակայն դատելով նրանից, որ Ս-400-երը մինչ այժմ չեն ընդունվել սպառազինության մեջ, կա ենթադրություն, որ թուրքերը խախտել են «Տրիումֆ» համակարգերի աշխատանքը, եւ այժմ համալիրները պարզապես անպիտան են հետագա օգտագործման համար:

Էրդողանը հայտարարում է, որ համալիրներն ընդունվել են սպառազինության մեջ դեռեւս ապրիլին: Սակայն Թուրքիային Ս-400-երի վաճառքի պահից ի վեր անցել է ավելի քան մեկ տարի, եւ որեւէ շարժ չկա, խնդիրն առավել տարօրինակ է դառնում այն ֆոնին, որ Անկարան չի հրապարակել փորձարկումների ժամանակ թիրախների խոցումը: Այն, ինչ մենք տեսել ենք, հրթիռի արձակում է, այլ ոչ թե թիրախի խոցում»,-գրում է կայքը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ