News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբիայում առնվազն 20 000 օտարերկրյա գրոհայիններ եւ վարձկաններ կան: Այս մասին Լիբիայում քաղաքական երկխոսության ֆորումի առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է երկրում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսը:

«Սա Լիբիայի ինքնիշխանության ցնցող խախտում է... զենքի էմբարգոյի աղաղակող խախտում»,- ասել է նա:

Ֆորումը, որն ունի 75 մասնակիցներ, փորձում է Լիբիայում հակամարտող կողմերին համոզել համաձայնության գալ մի մեխանիզմի շուրջ, որը կստեղծի ժամանակավոր վարչակազմ, որը 2021 թվականի դեկտեմբերին երկիրը կտանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջով:

Հրադադարի մասին համաձայնագրում եռամսյա ժամկետ էր սահմանվել Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերման համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ռուսներ, սիրիացիներ, սուդանցիներ եւ չադցիներ, մրցակից կուսակցությունների կողմից տեղափոխվել են Լիբիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ