News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Զարմանալի է, որ Նիկոլի թիմն օգեւորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Զարմանալի է, որ Նիկոլի թիմն օգեւորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։

Անկեղծ ասած եւ ոգեւորվողները, եւ հուսահատվողներն իրար արժանի են։ Հպատակների մտածողություն է, ինչ արած։

Վլադիմիրիչը Վովաեւիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր։

«Խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել։ Նրանց խիզախությունն արտահայտվել է հայ ժողովրդի շահերի դեմ գնալու մեջ, այսինքն խիզախ քայլ են արել մեր դեմ, հո Ադրբեջանի դեմ չի իրենց խիզախությունն արտահայտվել։

Նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգեւորվեին»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ