News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է զգալի ջանքեր գործադրել ԱՄՆ-ին «դաշնակիցների հետ փոխըմբռնման հասնելու» ջանքերին վերադարձնելու համար:

Նորընտիր նախագահը մտադիր է աշխատել իրանակն միջուկային ծրագրի վերաբերյալ արեւմտյան երկրների, Իրանի եւ Ռուսաստանի համատեղ համաձայնագրին երկիրը վերադարձնելու ուղղությամբ, բայց չի նախատեսում էական փոփոխություններ Չինաստանի նկատմամբ քաղաքականության մեջ: Այս մասին նա հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում:

Բայդենը նշել է, որ դժվար կլինի ԱՄՆ-ին վերադարձնել իրանական գործարքին, որը նա կնքել է 2018 թվականին, բայց դեմոկրատները սատարում են դրան: «Առջեւում շատ աշխատանք կա: Ես կենտրոնացած եմ հնարավորինս շուտ դրան հասնելու վրա»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը նախատեսում է դաշնակիցների եւ գործընկերների հետ մասնակցել բանակցություններին եւ ձեւակերպել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կմշակեն եւ կերկարացնեն իրանական միջուկային ծրագրի սահմանափակումները, ինչպես նաեւ կվերաբերեն հանրապետության հրթիռային ծրագրին:

Միեւնույն ժամանակ Բայդենը նշել է, որ համաձայնագիրը, որը կվերահսկեր Թեհրանի միջուկային մշակումները, «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքն է»:

Հակառակ դեպքում, դեմոկրատը համոզված է, հարկ կլինի զգուշանալ այն իրավիճակից, երբ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը եւ տարածաշրջանի այլ երկրներ ցանկանան միջուկային զենք ստեղծել: «Աշխարհի այս մասում միջուկային հնարավորությունների ստեղծումը վերջին բանն է, որ մենք ցանկանում ենք»,- ընդգծել է Բայդենը:

Բայդենը դեռեւս մտադիր չէ որեւէ բան փոխել Չինաստանի նկատմամբ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վարվող քաղաքականության մեջ:

Մասնավորապես, նա ասել է, որ առայժմ ցանկանում է ուժի մեջ պահել 25 տոկոսանոց մաքսատուրքերը, որոնք Թրամփի վարչակազմը սահմանել է դեպի Միացյալ Նահանգներ Չինաստանի արտահանման գրեթե կեսի վրա:

Սա վերաբերում է նաեւ 2020-2021թթ․ Չինաստանի կողմից 200 միլիարդ դոլարով ամերիկյան ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու մասին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ձեռք բերված համաձայնագրին, որպեսզի երկու երկրների առեւտրի մեջ հավասարակշռություն լինի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բայդենը հասկացրել է, որ նախ ինքը մտադիր է գնահատել այդ միջոցառումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, եւ հետո միայն որոշում կայացնել դրանց վերաբերյալ: «Ես չեմ պատրաստվում որեւէ անհապաղ գործողություն ձեռնարկել, սա վերաբերում է նաեւ սակագներին: Ես չեմ պատրաստվում սահմանափակել ընտրության իմ հնարավորությունները»,- ասել է նա: Բայդենը բացատրել է, որ նախ ցանկանում է խորհրդակցել Ասիայում եւ Եվրոպայում ԱՄՆ ավանդական դաշնակիցների հետ, որպեսզի «համահունչ ռազմավարություն մշակվի»: «Ես կարծում եմ, որ Չինաստանի համար լավագույն ռազմավարությունն այն է, որի դեպքում ընդհանուր փոխըմբռնման կարելի է հասնել մեր դաշնակիցների հետ»,- ասել է Բայդենը: «Իմ նախագահության առաջին շաբաթներին իմ գերխնդիրը կլինի վերադառնալ մեր դաշնակիցների հետ փոխըմբռնման հասնելու ջանքերին»:

Բայդենը նշել է, որ ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի առեւտրի վերաբերյալ իր քաղաքականության մեջ ինքը կենտրոնանալու է Չինաստանի կողմից «անբարեխիղճ գործելակերպի» վերացման գործում առաջընթացի հասնելու վրա:

Ըստ նրա՝ դրանց թվում են մտավոր սեփականությունը գողանալը, ապրանքների դեմփինգը, կորպորացիաներին անօրինական սուբսիդավորումը եւ ամերիկյան ընկերություններից տեխնոլոգիաների փոխանցումը չինական ընկերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ