News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել հետպատերազմյան  իրավիճակով պայմանավորված ծրագրեր և ներկա դրությունից ելնելով՝ նոյեմբերի 12-ին ՏՀՏ համայնքի շրջանում և պաշտոնական առցանց հարթակներում տարածել էր հայտարարություն՝ մեկնարկելիք երեք նոր ծրագրերի վերաբերյալ։

Ի հավելումն միջոցառումների իրականացման մասին վերոնշյալ հայտարարությանը, ԱՏՁՄ-ն տրամադրում է ավելի մանրամասն տեղեկատվություն և ազդարարում, որ արդեն բաց են գրանցման թերթիկները:

Ծրագիր 1. ԱՏՁՄ-ն, պետական աջակցության փաթեթների շրջանակներում, տրամադրում է ուղղորդող աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և նրանց անմիջական ընտանիքներին՝ ապահովելու բնակության պայմաններ Արցախում և պետական աջակցությամբ նախատեսված այլ վայրերում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։ 

Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը (edu.hti.am): Վերջնական մասնակիցները ընտրվելու են հարցազրույցների և թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։

Ծրագիր 3. ԱՏՁՄ-ն, միության անդամ  կազմակերպության՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմանդրամի հետ համատեղ, նախաձեռնում է  համակարգչային ծրագրավորման և ինժեներության /Computer Science/ դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Միության գործընկեր «ArmSec» հիմնադրամի հետ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինի ամեն մասնագիտացումից 10-15 անձ:

Միությունն ուղղորդում է նաև նրանց և նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում և պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ և բնակության պայմաններ ապահովելու համար: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել [email protected] էլ. հասցեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ