News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 36-ամյա Պերճ Մելքոնյանի վարած BMW 740 մակնիշի եւ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմենակ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղեւորներ, Հարթագյուղ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը, 51-ամյա Լալա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Հայաստան Հովհաննիսյանը, 59-ամյա Հայաստան Սամվելյանն ու 2-ամյա Միշա Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարից հետո BMW-ի վարորդ Պ. Մելքոնյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամերի ընթացքում ոստիկանութան Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լ. Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ա. Սուքիասյանի գլխավորությամբ, հայտնաբերել են նրան, ով նաեւ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը
Մեքենայում հայտնաբերվեց մոտ չորս խորանարդ մետր տախտակ, որի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ վարորդը չներկայացրեց…
Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա 300 մգ» և «Պրեգաբալին» գրառմամբ 24 հաբ…
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը…
Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից»
Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի…
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Տեղեկացա, որ «Մուրացան» ԲԿ-ից իրեն դուրս են գրել, տանը ցավեր է ունեցել, տարել են Մասիսի հիվանդանոց, այնտեղ ցավի տակ բարձր է խոսել, ասել է՝ ցավազրկեն իրեն…
Ոստիկանների կողմից ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին խոշտանգելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Սակայն «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն նրանք կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ