News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի` Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են պարտադիր մեկուսացման ներդրման մասին քաղաքի բոլոր բնակիչների համար` COVID-19-ով վարակման դեպքերի աճի պատճառով, ասվում է հրամանագրի մեջ, որում թվարկվում են նաեւ բազմաթիվ բացառությունները սահմանված միջոցառումներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն` «քաղաքն այժմ մոտ է ջախջախիչ շրջադարձային կետին», որից հետո հոսպիտալացումների թիվը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի կարողությունները: «Մեր քաղաքում COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը նշանակում են, որ մենք պետք է վերականգնենք գարնանը ներդրված ավելի խիստ սահմանափակումներից որոշները»,- ասվում է հրամանագրում:

Քաղաքապետի որոշմամբ` այս ամռան սկզբին ընդունված հրամանագիրը ժամանակավորապես փոխարինվում է մեկ այլ հրամանով, որն «անհրաժեշտ է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ է մտնում անմիջապես:

«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,- ասվում է հրամանում: Անօթեւանների համար իշխանությունները պետք է ժամանակավոր կացարան տրամադրեն: Բնակության վայրը կարելի է լքել միայն անհրաժեշտության դեպքում: Ըստ հրամանի` բոլոր ձեռնարկությունները եւ ընկերությունները, որոնք աշխատողների անձնական ներկայություն են պահանջում եւ որոնց վրա բացառությունները չեն տարածվում, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:

Սակայն հրամանը բացառությունների լայն ցանկ է նախատեսում: Մասնավորապես, բժշկական հաստատությունները, մթերային խանութները, բենզալցակայանները, ավտոմեքենաների նորոգման խանութները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ կշարունակեն գործել: Քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել իրենց ծառայություններից` ըստ անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանմամբ:

Ինչպես նշվում է, որոշման կանոնների խախտումը կարող է տուգանքի եւ նույնիսկ ազատազրկման հանգեցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ