News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից բուհերի ռեկտորների նշանակումը (մինչ այդ հանրային քննարկումների արդյունքում այս նախաձեռնությունը ճանաչվել է առնվազն անհիմն և անընդունելի)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ միայն բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է, քանզի շրջանցվում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթը, ըստ որի. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», այլև անընդունելի նահանջ է կրթական հաստատությունները ապաքաղաքականացնելու առաքելությունից։ Իհարկե, օրենքով չէր կարող վերապահվել բացարձակ ինքնակառավարման իրավունք, սակայն չէր էլ կարելի ամբողջովին զրկել այդ իրավունքի առանցքային բաղադրիչից։

Ռեկտորը պետք է առավելագույնս ընդունված լինի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից, ունենա պատշաճ հեղինակություն. պարտադրված պաշտոնյաները ի սկզբանե մատնված են ձախողման։ Առանց այդ էլ՝ տարիներ շարունակ խոցելի են եղել այն ռեկտորները, որոնց ընտրության հարցում իշխանություններն անթաքույց փորձել են միջամտել։

Ի դեպ, եթե խնդիրն աջակցությունն է, ապա դրա վեկտորները բոլորովին այլ են՝ բուհ֊րը հայտնվել են ֆինանսատնտեսական անընդունելի վիճակում, իսկ աջակցության բացակայության պայմաններում միակ ճանապարհը դիտարկվում է ուսման վարձի հանիրավի բարձրացումը։ Հիշեցնեմ, որ պրոֆեսորի աշխատավարձը գրեթե նույնքան է, որքան ստորին դասի քաղաքացիական ծառայողի աշխատավարձը>:

Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից բուհ֊րի ռեկտորների նշանակումը (մինչ այդ...

Опубликовано Gevorg Danielyan Четверг, 3 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ