News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոչ մի իրավապահ մարմին խուզարկություն չի իրականացրել «Վեոն Արմենիա»-ում  եւ «Տելեկոմ Արմենիա»-ում: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը` մեկնաբանելով այդ մասին տեղեկությունները ԶԼՄ-ներում:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ ընկերության միջոցով հեռախոսազանգերի դիտավորյալ արտահոսք է տեղի ունեցել, ապա դա, ըստ նրա, բացահայտ զրպարտություն է: «Ես չգիտեմ, թե ով է կանգնած դրա հետեւում, եւ ում է դա պետք: Տեսականորեն ցանկացած երկրի ցանկացած ցանցից արտահոսք հնարավոր է: Սակայն կարող եմ հավաստիացնել, որ ընկերությունը ինտենսիվորեն աշխատում է տեխնիկական անվտանգության բարելավման ուղղությամբ` դա բացառելու համար»,- ասել է նա:

Հայկ Եսայանը հաստատել է, որ այցելել է Ղարաբաղ պատերազմի ընթացքում` նշելով, որ այցը կապված էր ցանցի վերականգնման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության հետ: «Ռազմական գործողությունների ընթացքում կապի անխափան աշխատանքը կարեւոր նշանակություն ունի: Եթե ​​մենք չկարողանայինք օգնել «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի մեր գործընկերներին, դա կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, հատկապես եթե 4-5 օր կապ չլիներ: Կայուն բջջային կապ ապահովելու համար մենք նույնիսկ ստիպված եղանք անջատել ինտերնետը»,- հավաստիացրեց նա:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այն իրականացվել է «Ամերիաբանկ»-ի միջոցով, իսկ վերաֆինանսավորումը` «Արդշինբանկ»-ի միջոցով: «Միջոցները ներգրավվել են վարկային տոկոսադրույքների եւ ներդրումների նվազեցման համար: Հայկական բանկի ներգրավումը պայմանավորված է նրանով, որ արտաքին աղբյուրների համեմատ դա ավելի հեշտ եւ արագ է: Բանկը եւս շահագրգռված է համագործակցության մեջ»,- պարզաբանել է ընկերության գլխավոր տնօրենը:

Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ «Վիմպել-կոմունիկացիաներ» ՓԲԸ-ի նախագահ Ռաշիդ Իսմայիլովի` ադրբեջանցի լինելու հանգամանքին, ինչը հրապարակումների թեմա էր դարձել որոշ լրատվամիջոցներում: «Այս ընկերության հետ գործարքից հետո մեզանից բացի ոչ ոք կապ չունի «Տելեկոմ Արմենիա»-ի հետ: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հրապարակված ոչ հավաստի տեղեկատվությանը, ես կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- հայտարարեց Եսայանը:

Նա հիշեցրեց, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն  հոկտեմբերի 29-ին ձեռք Էր բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «Արմենտել», Beeline ապրանքանիշը) ռուսական« Վիմպել-Կոմունիկացիաներ» ՓԲԸ-ից, որը VEON ընկերությունների խմբի մաս է կազմում` վերանվանելով այն «Տելեկոմ Արմենիա»:

«ԹԻՄ» ՍՊԸ-ի սեփականատերերը մենք ենք` Հայաստանի քաղաքացիներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները: Ընկերությունը կապված չէ որեւէ բաժնեմասի կամ գրավի իրավունքի հետ օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ, որն այլ երկրի քաղաքացի կլիներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն ամբողջովին հայկական ընկերություն է»,- եզրափակեց Եսայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ