News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը որոշմամբ «Երեւանյան կրկես» ՍՊԸ նկատմամբ հաշվարկված տույժը ներառվել է եւ հաստատվել է նույն ընկերության ներդրումների նոր ծավալը:

Աշխատանքային պայմանագրերի չկնքման արդյունքում ընկերության նկատմամբ հաշվարկված 7.2 մլն դրամի չափով տուգանքը ներվել է, իսկ նոր ներդրումները կկազմեն 3 մլրդ դրամ:

«Սահմանել, որ ընկերությունը պարտավորվում է ամբողջությամբ ավարտել շենքի շինարարական աշխատանքները 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, որի դրությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 6 մլրդ դրամ։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կնքել աշխատանքային պայմանագրեր թվով 30 աշխատակիցների հետ՝ այն կնքելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով»,- ասվում է որոշման մեջ:

2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է մոտ 3 մլրդ դրամի ներդրում:

Տպել
Ամենաշատ