News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել կապված ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին ապատեղեկատվություն տարածող հրապարակումների վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի համապատասխան հայտարարության եւ վերջինիս հիման վրա մամուլի տարբեր հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք հետեւյալը.

www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված եւ նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած  զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետեւյալը. «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաեւ դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց եւ վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի իշխանությունների համար ինքնանպատակ չէ. «Իմ քայլը»
Հուշագրի ստորագրումը պետք է դրա վկայությունը դառնա...
Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում
«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որտեղ առաջարկվել է, որ ստորագրենք հուշագիր, ըստ որի՝ իր հրաժարականից հետո մենք այլ թեկնածու չենք առաջադրի»...
«Ժողովուրդ». Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրենների` քաղաքականությամբ զբաղվելն արգելելու իշխանության մտադրության մասին...
«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր...
«Փաստ». «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը
Այս իրավիճակը նման է նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ժողովրդի մի մասը ուզում է մնամ...
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը
Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարեւորագույն նախագծերից մեկը ընդունվեց...
Ամենաշատ