News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ԵՊՀ-ի եւ  ԳԱԱ-ի կողմից արված բազմաթիվ առաջարկությունները զրո ուշադրության են արժանացել։ Երկար ժամանակ ձգձգել են՝ առաջացնելով հանրային արդարացի ընդվզում եւ այսօր հապճեպ կարգով, չզեկուցվող կարգավիճակով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել են  ԱԺ-ի հաստատմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա՝ այս օրինագծերի փաթեթով շեշտակի նվազում է բուհական ինքնավարության, հետեւապես՝ ակադեմիական ազատությունների հնարավորությունները, բացի այդ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որոշ հայագիստական դասընթացների որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու խնդիրները մնում են անհասկանալի։

«ԵՊՀ գիտական խորհուրդը դեռեւս սույն թվականի փետրվարին քննարկելով օրինագիծը մի շարք փոփոխություններ է առաջարկել, որոնցից մեկն այն է, որ օրենքով սահմանվի, որ ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանի Կառավարությունը, որ բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի  համամասնություն, որպեսզի ապահովի ողջամիտ ինքնավարություն, որ հստակեցվի բուհերի կառամարման առանձնահատկությունները, որպեսզի  բոլոր բուհերի համար հավասար գործելու պայմաններ լինեն, որ այս օրենքի նախագիծը հիմնված լիներ բարձրագույն կրթությանեւ գիտության հայեցակետերի վրա, որ 3-րդ ցիկլի գիտական աստիճանը՝ թեկնածու եւ դոկտորը  հավասար PJD 8 եւ հաբիլիթացված PJD –ի կարգավիճակ տրվի, որ բուհերի համար շնորվեն առանձին կազմակերպաիրավական կարգավիճակ եւ այլն»,- թվարկեց Մենուա Սողոմոնյանը։

Մասնագետին առավել շատ հուզողն այն է, որ եթե այս օրինագծերի փաթեթը խորհրդարանն ընդունի, ապա բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից մինչեւ 5 տարի ժամկետով։

«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Այս օրինագծերի փաթեթով բուհի կառավարման եւ՛ կոլեգիալ մարմինը, եւ՛ միանձնյա կառավարման մարմինը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն խա[տում, սահմանափակում է։ Սա բուհական համակարգում առաջացնելու է տուրբուլենտություն, բուհերին անմիջապես կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից եւ քաղաքական իշխանությունների  փոփոխություն պարագայում բուհերի կառավարման ոլորտներում առաջացնելով փոփոխություններ: Ակադեմիական համայնքին, փաստորեն, զրկում են իր իսկ կառավարմանը մասնակցելուց »,- ընդգծեց Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ