News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է հանդես եկել իմունային անձնագրերի ներդրմանը մարդկանց համար, ովքեր արդեն պատվաստանյութ են ստացել կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը սկսելուց հետո, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական մասնաճյուղի ավագ փորձագետ Քեթրին Սմոլվուդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս պահին ԱՀԿ-ի առաջարկությունները չեն փոխվել, մենք խորհուրդ չենք տալիս իմունային անձնագրեր ներդնել, մենք նաեւ թեստավորումը (օդանավակայաններում) խորհուրդ չենք տալիս` որպես սահմաններից դուրս վիրուսի փոխանցումը կանխելու միջոց: Մենք երկրներին խորհուրդ ենք տալիս հետեւել վիրուսի փոխանցման վերաբերյալ տվյալներին ինչպես իրենց սեփական տարածքում, այնպես էլ արտերկրում, եւ ճանապարհորդությունների մասով առաջարկություններ ներկայացնել դրա հիման վրա»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, COVID-19-ի դեմ մարդկանց ապագա զանգվածային պատվաստումը վերահսկելու համար ԱՀԿ-ն մտադիր է ինտերակտիվ առցանց քարտեզ ստեղծել` ներկայումս կազմակերպության կողմից ներկայացված քարտեզի նման, որը ցույց է տալիս վիրուսով վարակումներն ամբողջ աշխարհում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ