News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները եւ ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնական դերակատարների ելույթների ամփոփելով՝ կարեւոր եզրահանգումները հետեւյալն են։

1. Անգամ 44 օր տեւած եւ հազարավոր զոհերով ուղեկցված արյունալի պատերազմը չի դարձրել Արցախյան հակամարտությունը գերակա խնդիր ԵԱՀԿ տարածքում։ Կրկին առավել առաջնահերթ էին Բելառուսն ու Ուկրաինան, եւ սա Հայաստանի ԱԳՆ-ի հերթական ձախողումն է։

2. Արեւմտյան ներկայացուցիչները, որեւէ լուրջ դերակատարություն չունենալով պատերազմի ընթացքում, մի կողմից ողջունում են հաստատված զինադադարը, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական խանդից դրդված, բարձրաձայնում են բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում խնդրի վերջնական կարգավորման եւ Արցախի կարգավիճակի մասին։

3. Արտասահմանցի մասնակիցներից որեւէ մեկը այդպես էլ չխոսեց պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների, իսլամիստ զինյալների, արգելված զինատեսակների եւ այլ աղաղակող գործողությունների մասին, ինչը կրկին ապացուցում է, որ Հայաստանի այտաքին քաղաքականությունը տապալված է եւ միջազգային կառույցները անարգել առաջնորդվում են «Победителей не судят» սկզբունքով։

4. Որեւէ լուրջ անդրադարձ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ռազմագերիների, զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման խնդիրներին չեղավ, ինչը նույնպես ԱԳՆ-ի ու գործող կառավարության իմպոտենցիայի արդյունք է։

5. ՌԴ ԱԳ նախարարը հպանցիկ անդրադարձավ Արցախյան խնդրին եւ դիվանագիտորեն հընթացս հիշատակեց ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ կերպ ընգծելով, որ Ռուսաստանը շարունակելու է առաջին ջութակ մնալ կարգավորման գործընթացում։

6. Դե Ադրբեջանի եւ Թուրքիայի նախարարների զավեշտալի ցինիկ ելույթների եւ երջանիկ դեմքերի մասին չասեմ...

7. Թուրքիայի նախարարի խոսքից, ով զուգահեռներ տարավ Ղրիմի եւ Արցախի միջեւ, խոսեց Ղրիմում մարդու իրավունքների եւ ղրիմյան թաթարների խնդիրների մասին, ակնհայտ դարձավ, որ պատեհ պահին ռուս-թուրքական հակամարտության հաջորդ ճակատը Ղրիմն է։

Հայաստանի նախարարի ելույթից հետո կանդրադառնամ նաեւ իրեն»:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Այցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե...

Опубликовано Armen Ashotyan Четверг, 3 декабря 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ