News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանը կարող է ԱՄՆ-ից զրահամեքենաներ գնել, հաղորդում է National Interest-ը:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել M1117 Guardian 1200 զրահամեքենաների վաճառքին, որոնք ավելի վաղ կիրառել է ռազմական ոստիկանությունը՝ յուրաքանչյուրը 83 700 դոլարով: Ավտոմեքենաների արտադրությունը նախապես արժեցել է 800000 դոլար:

Գործարքը կկնքվի Հունաստանին 5-րդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչների վաճառքից հետո, որոնցից մի քանիսը սկզբնապես նախատեսված էին Թուրքիայի համար:

Հունաստանի կողմից զենքի գնումները տեղի են ունենում Թուրքիայի հետ քաղաքական եւ ռազմական հակազդեցության ֆոնին Միջերկրական ծովում տարածքային պահանջների պատճառով: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւս վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով Թուրքիային բացառել է F-35-երի ծրագրից: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ