News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վազգեն Մանուկյանը որպես վարչապետ կարող է կոնսոլիդացնել լայն հասարակությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով 16 կուսակցությունների կայացրած որոշմանը՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը կձեւավորի ժամանակավոր կառավարություն:

«Այստեղ բոլոր քաղաքական ուժերը, որոնք լծված են եղել այս պայքարին, իրենց անձնական, քաղաքական հավակնությունները մի կողմ են դրել: Բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն, իրենց պատկերացումները, թե իրենց քաղաքական ուժից ով կարող է այս ճգնաժամային իրավիճակում ստանձնել այդ պատասխանատվությունը, բայց նրանք իրենց ամբիցիաները դրել են մի կողմ եւ հանգել են կոնսենսուսի: Այս հարցում մենք ունեցել ենք բացարձակ համաձայնություն եւ կոնսենսուս:  Մնեք վստահ ենք, որ պարոն Մանուկյանը բոլոր քաղաքական ուժերի աջակցությամբ, փորձագիտական շրջանակների աջակցությամբ, կարող թիմի մասնակցությամբ կարողանալու է այս անցումային ժամանակահատվածում երկիրը դուրս բերել ստեղծված օրհասական, ճգնաժամային իրավիճակից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետ փոխելու համար անհրաժեշտ է լինելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայները, Տոնոյանն ասաց. «Իմ քայլը» խմբակցությունում մենք ունենք այնպիսի հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պարտված իշխանությունները որեւէ կերպ չեն կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը:

Բոլորդ գիտեք, որ ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտի գործընթացն անհնար է, բայց ես վստահ եմ, որ այդ տեխնիկական հարցերը առաջիկայում լուծվելու են եւ մենք թե խորհրդարանում, թե արտաքին ճնշման ներքո հանսելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նոր անցումային կառավարությունը եւ խելամիտ ժամկետներում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Սրանք հակաճգնաժամային միջոցառումներ են: Բնականաբար, հաջորդ ընտրությունների միջոցով է մեր հանրությունը ձեւավորելու  կառավարության այն կազմը, որը հաջորդող 5 տարիներին երկիրը տանելու է դեպի զարգացում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա նշեց, որ Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցը չեն քննարկել «Լուսավոր Հայաստանի» հետ:

Հարցին, թե որտեղից իրենց վստահություն, որ շաբաթ օրվա իրենց հանրահավաքին ավելի շատ մարդ կգա, Տոնոյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ լինելու է բազմամարդ հավաք, որովհետեւ կոնկրետ նախորդող ժամանակահատվածում մեր հանրահավաքներից առաջ իշխանությունը վաղի մթնոլորտի տարածման քայլերով է հանդես եկել:

«Որեւէ քաղաքական ուժ չի կարող այսօր ասել, որ այդ եռակողմ փաստաթղթի չեղարկման իրավական հնարավորությունների հետ կապված կարող է վստահաբար  ինչ-որ քայլեր ձեռնարկել: Սակայն այդ նույն հայտարարության տողերի արանքում կան այնպիսի ականներ, պայթյունավտանգ հանգամանքներ, որ դրանց հնարավոր բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ նոր կառավարությունը կարող է քայլեր անել: Մենք քայլերն արդեն ներկայացրել ենք եւ շաբաթ օրը վարչապետի թեկնածուն ավելի մեծ բացվածքով կներկայացնի քայլերի հաջորդականությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ  է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրան այլընտրանք չկա. «Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, օրեր անց, կամ շաբաթներ անց, Նիկոլ Փաշինյանը ցանկանալու է հրաժարական տալ, բայց նրան այլեւս այդ հնարավորությունը հանրությունը չի տալու: Քանի դեռ կա հնարավորություն, ինքը կարող է ինքնակամ հեռանալ»:

Նշենք, որ 17 քաղաքական ուժերը ձեւավորել են «Հայրենիքի փրկության շարժում», որն էլ վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ