News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները կաղամբով և դդումով լի սալյակներով փակել են Մեսրոպ Մաշտոցի պողոտան՝ Փակ շուկայի հարևանությամբ։

«Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ, ապազգային տեսակով, վաճառեց մեր ազգային արժանապատվությունը։ Սակայն, մենք մեր ոտքը գետնին ենք խփում ու ասում, որ հետ ենք բերելու մեր արժանապատվությունը»,- հայտարարեց քաղաքացիներից մեկը, ապա ակցիայի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ, դավաճան»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում Երեւանի փողոցներում՝ փակելով դրանք:

Ասօր միաժամանակ փակվել են Երեւանի գրեթե բոլոր բոլոր գլխավոր փողոցները։

Փակ են Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները:

Տպել
Ամենաշատ