News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու օդային տարածքում նկատել են ոչ շատ բարձր թռչող սուրհանդակ աղավնի, որը կասկած է առաջացրել:

Ինչպես տեղեկացնում է Քերակատարողական ծառայությունը, աշխատակիցներին հաջողվել է բռնել աղավնուն, որի մեջքին թելով ամրացված է եղել կպչուն ժապավենով փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.9 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, անձնական խուզարկության ենթարկելով տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա.Հ.-ին, նրա մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են 2 փաթեթ՝ մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.89 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության են ուղարկվել նաև ծխախոտի գլանակները:

Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա.Պ.-ի կողմից կալանավորված անձ Կ.Գ.-ի անվամբ բերված հանձնուքում մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների միջից ևս հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9.75 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ