News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանը կանգնած է այն բանի եզրին, որ չի կարողանա կերակրել իրեն, քանի որ ֆինանսական ճգնաժամը հանգեցնում է աղքատության ու ինֆլյացիայի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արեւելքի հարցերով քարտուղար Ջեյմս Քլեւերլին, հայտնում է Reuters-ը:

«Ամենալուրջ վտանգը պարենային անվտանգության սպառնալիքն է։ Լիբանանը կանգնած է այն բանի եզրին, որ չի կարողանա կերակրել իրեն,- ասվում է Քլեւերլիի հայտարարության մեջ, որը Բեյրութում հանդիպել է լիբանանյան պաշտոնյաների հետ,- Պայթյունից 4 ամիս անց Լիբանանին լուռ ցունամի է սպառնում։ Լիբանանի ղեկավարները պետք է գործեն»:

Սուբսիդիաների առաջիկա դադարեցման վերաբերյալ մեկնաբանությունները, որոնք սպառել են արդեն իսկ ծայրահեղ վատ վիճակում գտնվող արտարժութային պահուստները, դեֆիցիտի մտավախություն են առաջացրել:

Քլեւերլին ասել է, որ սուբսիդիաների դադարեցումը միայն կվատթարացնի իրավիճակը: «Ես կրկնում եմ իմ կոչը Լիբանանի ղեկավարներին` անել այն, ինչ անհրաժեշտ է, եւ բարեփոխումներ անցկացնել,- ասել է նա,- Այլընտրանքը սարսափելի կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ