News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պուերտո Ռիկոյում փլուզվել է 305 մետրանոց «Արեսիբո» լեգենդար աստղադիտակը, որն ամենամեծն էր աշխարհում: Հենց նրանից էր 1974-ին մարդու ԴՆԹ-ի վերաբերյալ տվյալներով ռադիոազդանշան ուղարկվել Հերկուլես համաստեղության ուղղությամբ, որը նախատեսված էր այլմոլորակայինների համար, հայտնում է RFI-ն:

«Արեսիբո» ռադիոհեռադիտակն իրենից ներկայացնում էր ավելի քան 300 մետր չափերով գնդաձեւ ռեֆլեկտոր, որը տեղակայված էր ձագարի ներսում, եւ 900 տոննա շարժական հարթակ: Դրա շարժումը հնարավորություն էր տալիս աստղադիտակը ուղղել դեպի տարբեր համաստեղություններ: Համակարգը կառուցվել է 1950-ականների վերջին եւ հնարավորություն է տվել ոչ միայն տեղեկություններ ստանալ մի շարք աստղերի եւ մոլորակների մասին, այլեւ ռադիոազդանշան ուղարկել այլմոլորակայիններին: 1974 թ. նոյեմբերի 16-ին մարդու ԴՆԹ-ի, ինչպես նաեւ մոլորակի արեգակնային համակարգի եւ քիմիական տարրերի մասին տեղեկատվությունն ուղարկվել է Հերկուլես համաստեղություն, որը գտնվում է Երկրից ավելի քան 25 հազար լուսային տարի հեռավորության վրա: Հաղորդագրությունը տեւել է 169 վայրկյան եւ բաղկացած է եղել 1679 թվից:

Աստղադիտակի անսովոր ձեւը գրավել է կինոարտադրողների ուշադրությունը ամբողջ աշխարհից: Կառույցն ընդգրկվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմի վերջին կադրերում: «Արեսիբո» ռադիոաստղադիտակը եղել է նաեւ Ռոբերտ Զեմեկիսի «Կապ» (1997), Դեւիդ Թուիի «Ժամանում»(1996) գիտաֆանտաստիկ ֆիլմերի , «X-Files» սերիալի «Կանաչ մարդիկ» դրվագի եւ մի շարք այլ ֆիլմերի աստղը:

«Արեսիբո»-ի հետ կապված խնդիրները սկսվել են 2020-ի ամռանը: Այն ժամանակ օժանդակ ճոպանը պոկվել եւ ալեհավաքին հարվածելով՝ անցք էր բացել դրա մեջ: Դրանից հետո ընկել էր հիմնական ճոպաններից մեկը՝ կառույցը վտանգավոր դարձնելով հետազոտողների ու աշխատողների համար: Նոյեմբերի 20-ին աստղադիտակի աշխատանքը դադարեցվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ