News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նամիբիան վաճառքի է հանում 170 փղերի, որպեսզի զսպի բազմացման աճը: Փղերին վաճառում են «երաշտի եւ քանակի ավելացման, ինչպես նաեւ մարդկանց ու փղերի միջեւ բախումների պատճառով», հայտնում է AFP-ը:

Պաշտոնական տվյալներով՝ քիչ բնակեցված, կիսաչոր հարավաֆրիկյան երկրում ապրում է մոտ 28 000 փիղ:

Շրջակա միջավայրի նախարար Պոհամբա Շիֆետան AFP-ին ասել է, որ կառավարությունը սատարում է կենդանիների վաճառքի քաղաքականությունը այն բանից հետո, երբ իրեն քննադատել էին փղերի սպանության համար` բազմացումը վերահսկելու նպատակով:

1990 թ. անկախության ձեռքբերման պահին փղերի թիվը կրճատվել էր մոտ 5000-ով, բայց արտառոց աճել է շնորհիվ միջազգայնորեն ճանաչված պահպանման ծրագրի:

Հոկտեմբերին Նամիբիայում վաճառքի է հանվել 100 վայրի գոմեշ: Անցյալ տարի կառավարությունը վաճառքի էր հանել շուրջ 1000 կենդանիների, որոնց թվում կար 600 գոմեշ, 60 ընձուղտ եւ 28 փիղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ