News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Հայաստանում ընթացքող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ:

1) Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:

2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ավելի քանի կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ