News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարութուն է տարածել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն:

«Մեր անձնակազմը և մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ, և պարզաբանման համար դիմել Երևանի քաղաքապետին, առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետին և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին:

Տպել
Ամենաշատ