News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժխնդիր կլինի իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի կառավարության իրավունքն է համապատասխան ժամանակ վրեժ լուծել սպանվածի արյան համար»,- իրանցի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:

Ռոհանին նաեւ նշել է, որ եթե հակառակ կողմը (խոսքը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասին է) կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա Իրանը կվերադառնա համաձայնագրի իրագործմանը:

Նոյեմբերի 27-ին մահափորձ էր տեղի ունեցել Ֆախրիզադեի դեմ, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարության ենթակայության հետազոտական կենտրոնը՝ Դամովենդ քաղաքի մոտ (Թեհրանի նահանգ): Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ գիտնականը վիրավորվել, այնուհետեւ մահացել է հիվանդանոցում:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ նշմարվում է Իսրայելի հետքը: Ըստ Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի, մահափորձը կազմակերպել են իսրայելական հատուկ ծառայությունները` այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ