News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, բերման է ենթարկել մեր Գայանեին, երիտասարդ փխրուն բժշկուհուն, ով պատերազմի առաջին օրվանից դիրքերում է եղել տղերքի հետ, առաջին օգնություն է ցուցաբերել, խնամել է վիրավորներին, տեսել է գումարտակի տասնյակ ընկերների մահը, բայց չի լքել մարտական դիրքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

«ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈւՄ...

Այսօր ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, բերման է ենթարկել մեր Գայանեին, երիտասարդ փխրուն բժշկուհուն, ով պատերազմի առաջին օրվանից դիրքերում է եղել տղերքի հետ, առաջին օգնություն է ցուցաբերել, խնամել է վիրավորներին, տեսել է գումարտակի տասնյակ ընկերների մահը, բայց չի լքել մարտական դիրքը: Իսկ այսօր, Երևանի կենտրոնում, ոստիկանի համազգեստով չորս հայ «տղամարդ», անհամաչափ ուժ կիրառելով, Գայանեին տարել են բաժին: Ձեզ եմ դիմում, «հերոսներ», այսքանից հետո ինչպե՞ս եք ապրելու, նայելու ձեր կանանց ու երեխաների աչքերի մեջ, էլի՞ եք արդարանալու, թե պագոնի տակ եք, ծառայության մեջ եք: Լավ, բա մարդկությունն ու՞ր մնաց: Էս ի՞նչ եք անում...»:

Տպել
Ամենաշատ